Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նեթանյահուն հայտարարել է, որ նախարարական չորս պաշտոնից հրաժարական կտա մինչև 2020-ի հունվարի 1-ը

Նեթանյահուն հայտարարել է, որ նախարարական չորս պաշտոնից հրաժարական կտա մինչև 2020-ի հունվարի 1-ը
12.12.2019 | 22:22

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն տեղեկացրել է արդարադատության բարձրագույն դատարանին, որ մինչև 2020-ի հունվարի 1-ը կթողնի նախարարական չորս պաշտոն և կնշանակի նոր նախարարներ: Նեթանյահուն չի լքի վարչապետի պաշտոնը: Բացի նախարարների կաբինետից, Նեթանյահուն ներկայումս ղեկավարում է չորս նախարարություններ ՝ առողջապահություն, սոցիալական բարեկեցություն, գյուղատնտեսություն և սփյուռք:

Դիտվել է՝ 401

Մեկնաբանություններ